Հատկանշական էին ՄԱԿ ԱԽ անդամների և ԵՄ ներկայացուցչի ելույթները՝ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի վերաբերյալ.
«Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։ Այս՝ ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները։
Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ Աներկբայորեն ընդգծվեց, որ արդեն ութ ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։ Ավելին, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն:
Ընդգծում ենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյան. ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց, որ ՀՀ-ն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
- Միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է. Շարմազանով
- Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է. Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին
- Մենուա Սողոմոնյան. ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ՄԱԿ ԱԽ նիստն ավարտվեց. Կարծիքներ հնչած ելույթների մասին
- Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստին ներկայացել էր տորթի լուսանկարներով
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
- ՌԴ ներկայացուցիչը գաղտնազերծեց, թե ինչ փոխզիջումներ են առաջարկել կողմերին
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան