Արայիկ Հարությունյանն ակտիվ հանդիպումների մեջ է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։
Այսօր Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։
Նա ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։
Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը։
Նշենք, որ երեկ ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում Ա. Հարությունյանի հրաժարականի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան