Բերձորի միջանցքի ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է.
«Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ:
Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:
Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով:
Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:
Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Վահրամ Մարտիրոսյան. Արցախի խնդիրը ունի մեկ բանալի
- Աբրահամյան. Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները