Եվրոպայում ծայրահեղ շոգը կնահանջի
Առաջիկա հինգ օրվա ընթացքում ծայրահեղ շոգը կպահպանվի Ֆրանսիայում և Պիրենեյան թերակղզում: Այնուամենայնիվ, հաջորդ շաբաթվա վերջին բարձր ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել և կմոտենա տարվա այս ժամանակահատվածի համար նորմալ մակարդակին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «Maxar Technologies»-ի կանխատեսումը:
Փորձագետները կանխատեսել են, որ երկարատև շոգից հետո որոշ ժամանակ անց առաջին ցրտերը կհասնեն նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթվա վերջին ջերմաստիճանը կսկսի նվազել նաև Ֆրանսիայի արևելյան շրջաններում, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ: Սակայն մինչ այդ եվրոպական մի շարք երկրներում միջին ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր կմնա։
Հարակից հրապարակումներ`
- Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից
- Հունաստանի վարչապետը Հռոդոսում հրդեհների պատճառով արձակուրդն ընդհատած զբոսաշրջիկներին անվճար հանգիստ է խոստացել