Թուրքիան թևակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան
Թուրքիան թևակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Hürriyet թերթին նման բան է ասել առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, որը բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
Թուրքական իշխանությունները ծրագրում են Ստամբուլում վերաբնակեցնել մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներ, որոնք ապրում են ոչ սեյսմակայուն տներում, ինչի մասին մարտին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության նախկին նախարար Մուրադ Քուրումը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ մատնանշելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները: Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և հայտարարել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ կհարվածի տարերքը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
«Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե ինչպիսին է լինելու հաջորդ շրջանը, մենք այնպիսի փուլում ենք ապրում, որ մտնում ենք այնպիսի ժամանակաշրջաններ, երբ սկսում են ուժեղ երկրաշարժեր տեղի ունենալ»,-մեջբերում է Գորյուրը։
Սեյսմոլոգը կրկին զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
«Եթե ցանկանանք, կարող ենք գնալ դաշտ և սկսել Ստամբուլը պատրաստել երկրաշարժի համար, ես արդեն մտածում եմ, թե ինչու ենք սպասում... Ստամբուլը դեռ լիովին պատրաստ չէ երկրաշարժին, ավելի պակաս, քան այն, ինչ պետք է անել»,- շեշտեց նա
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում աննախադեպ շոգ եղանակ է՝ 50°C
- Երկրաշարժերը Թուրքիայում շարունակվում են
- Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան