«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Դեբետ գյուղում
Oգոստոսի 20-27-ը, Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։
Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կներկայացնի շուրջ 40 ֆիլմ. օտարերկրյա ֆիլմերը կցուցադրվեն հայերեն թարգմանությամբ։ Կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի կլինեն նաև հատուկ ցուցադրություններ: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված՝ ծրագրում ժողովված կլինեն հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշներից 9-ը, և «Մենք ուրուր օնինք» եռաֆիլմ ծրագիրը:
Փառատոնի օրերին արվեստագետ Թհու Ան Նգույենը տիկնիկների պատրաստման աշխատարան կվարի տեղի երեխաների համար։ Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկյան «Երկիր իգական» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Քորթնի Սթիվենսի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ։
Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան