ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից արցախցի 21-ամյա Հելեն Դադայանի աճյունը թշնամի Ադրբեջանի կողմից ճանապարհն ապօրինի փակ լինելու պատճառով դեռ հնարավոր չի եղել տեղափոխել հայրենի հող։ Նրա մորեղբայրը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտե և Արցախի իշխանությանը՝ աղջկա մարմինն Արցախ տեղափոխելու հարցով։ Սակայն դեռ ...
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրել է.
«Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցով կարմիր խաչը նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր տեղափոխեն Արցախ։ Սակայն Բաքուն այսօր առավոտյան մերժել է»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել։
«Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը։
Մեզ համար կարևոր է հարցը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել՝ հույս ունենալով որևէ փոփոխություն կլինի ու գործողությունը հնարավոր կդառնա։
Մենք որևէ երաշխիք չենք տալիս, միայն ասում ենք՝ պատրաստակամ ենք և կանենք ամենը, սակայն որոշում են կողմերը»,- նշեց նա։
Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նրա ընտանիքն այժմ շրջափակման մեջ է։ Հելենը սովորում և աշխատում էր Եվրասիա Համալսարանում։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը քրեական հետապնդում է հարուցել ողբերգական ավտովթարի մասնակից՝ վարորդի նկատմամբ
- Մալյան. Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4 խնամիներ էին
- Վթարի զոհ դարձած Մուշեղ Էլոյանը եվրատեսիլյան ընտանիքի անդամ էր․․․
- Վթարի ամենաերիտասարդ զոհը․․․18 ամյա Եվան
- Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ
- Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ