Կարմիր խաչը, համաձայն իր մանդատի, պարտավոր է հանրային իրազեկում իրականացնել․ ակցիայի մասնակից
Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, հանդիպմանը մասնակից երիտասարդը հավաքավածներին փոխանցեց, որ Կարմիր խաչը նման հայտարարությն չի տարածելու։
Հիշեցնենք, որ այս պահին Կարմիր խաչի գրասենյակի մոտ շարունակվում է մի խումբ արցախցիների բողոքի ակցիան։ Նրանք ուզում են պարզաբանում ստանալու, թե «ինչ հիմնավորմամբ է Բաքուն մերժել Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից արցախցի 21-ամյա Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխելու շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը» և պահանջում են ԿԽՄԿ-ից հանդես գալ հայտարարությամբ՝ առ այն, որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում՝ Հելեն Դադայանի դիակը Արցախ տեղափոխելու համար, որպեսզի ընտանիքը հրաժեշտ տա աղջկան։
«Կարմիր խաչը հայտարարություն չի տարածելու, որ մյուս կողմն է խոչընդոտել։ Նրանք նաև ասացին՝ ակցիան շարունակելու դեպքում հայտարարություն կտարածեն, որ գերեվարված են»,- փոխանցեց երիտասարդը։
Հավաքված արցախցիներին վրդովվեցրեց ԿԽՄԿ ներկայացուցիչների պատասխանը։ Նրանք հիշեցրին, որ այժմ գերեվարված են 120 000 արցախիներ։
«Կարմիր խաչը, համաձայն իր մանդատի, պարտավոր է հանրային իրազեկում իրականացնելու, իհարկե պահելով չեզոքություն։ Սակայն այս պարագայում, երբ կողմերից մեկը խոչընդոտում է իրենց գործունեությանը, պարտավոր են հանրային իրազեկում իրականացնել՝ բանակցություններ վարելու համար ներառելով այլ կազմակերպությունների։ Դա իրենց պարտավորությունն է և դա կարող են անել։ Մենք իրենց մանդատից դուրս ոչինչ չենք պահանջում, պահանջում ենք իրենց մանդատի շրջանակներում մնալ։ Նրանք ունեն գործիքակազմ՝ բանակցություններ վարելու և մենք պահանջում ենք ներկայացնել, թե ինչպես են վարում բանակցությունները։ Սա արժանապատվության ոտնահարում է, զոհված մարդու արժանապատվության հարց է։ Հանրային իրազեկում ենք պահանջում Կարմիր Խաչի կողմից»,- հայտարարեց արցախցի կինը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն հեռանալու ԿԽՄԿ շենքի մոտից այնքան ժամանակ, մինչև չիրականանա իրենց պահանջը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան