Կլիմայի փոփոխության հետևանքները՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։
Ըստ կազմակերպության՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ծովի մակարդակը միջինից արագ է բարձրանում, ինչը սպառնում է ցածրադիր կղզիներին, իսկ բարձր ջերմաստիճանը զգալի վնաս է հասցնում ծովային էկոհամակարգերին։
«Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրանում է տարեկան մոտ 4 մմ-ով, ինչը գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը:
Ջրի մակարդակի բարձրացումն այս տեմպերով նշանակում է, որ ժամանակի ընթացքում Սողոմոնի և Տուվալուի նման կղզիները կարող են հեղեղվել: Ոչնչացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերը»,- նշել են կազմակերպությունից։
Զեկույցի համաձայն՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում և Պապուա Նոր Գվինեայի հարավում գտնվող մեծ տարածքում ավելի քան վեց ամիս ծովի բարձր ջերմաստիճան է գրանցվել, ինչը զգալիորեն ազդել է այս տարածքներում ապրող մարդկանց վրա։