«Հրապարակ». Սյունիքում հույս ունեն, որ Փաշինյանը կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը և մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։
Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ, ըստ լուրերի, իմանալով այցի մասին, ընդհատել է երևանյան գործերը, վերադարձել Քաջարան։ Բայց այցի գրաֆիկը խիստ գաղտնի էր պահվում, որ ոչ ոք չիմանա երթուղին։ Մարզպետարանից հետո Փաշինյանը դուրս է եկել Կապանի փողոցներ՝ զբոսանքի, մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բացի այդ՝ շենքերի բակերում, մուտքերի մոտ ամենուր ոստիկաններ են կանգնեցրել։
Շրջել է Կապանի Շահումյան փողոցով, մտել է շենքերի մուտքերը, ըստ բնակիչների՝ նկուղներն է ստուգել, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ, որպես կանոն, ապաստարան են ծառայում։ Ուղեկցել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ 19-ին, Կապանի օրն է, 21-ին՝ Քաջարանի։ Փաշինյանը 2 օր շուտ է այցելել, բայց Սյունիքում հույս ունեն, որ կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին