ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան
Ներկայումս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնում է, որ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա Հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։
Անի Սմբատյանը նշել է, որ Հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում դիզվառելիքի և բենզինի արժեքը կրկին հասել է պատմական առավելագույնի
- Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ
- Բենզինի գինը բարձրացել է ևս 20 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին