Ցավոք, մեզ առաջնորդողները ոչ թե ասպետներ են, այլ թշնամու շահը դավաճան-ապիկարներ..․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Պատերազմում հաղթում է նա, ով, նախքան ճակատամարտը, կարողանում է գուշակել (կանխատեսել) հակառակորդի հավանական գործողությունների տրամաբանությունը և, կատարել դրանց չեզոքացմանն ուղղված հակաքայլեր...
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցածը նման էր հերթական ճակատամարտի, որտեղ՝ հայկական կողմը, անպատրաստ լինելու պատճառվ, ոչ միայն չկարողողացավ նախապես հասկանալ հակառակորդ կողմի գործողությունների տրամաբանությունը և, ըստ այդմ՝ կատարել ճիշտ հակաքայլեր, այլև շարունակեց կրկնել նույն այն սխալները, որոնք Արցախը հասցրել են այս վիճակին...
Հ.գ.-...Դիվանագիտությունն էլ պատերազմ է, իսկ պատերազմը, ինչպես դասականը կասեր, ասպետների գործ է... Ցավոք, մեզ առաջնորդողները ոչ թե ասպետներ են, այլ թշնամու շահը գիտակցաբար, թե անգիտակցաբար սպասարկող դավաճան- ապիկարներ...»։