Քաղաքական 15:51 18/08/2023 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Երևանը՝ ընտրություններից հետո

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի և, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի  (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։

Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը և Արցախը։ Ի վերջո, սա մարդկանց քվեարկություն է լինելու, և մարդիկ քվեարկելու են որպես անհատ, որպես հասարակություն, ու որպես հայրենակից՝ 120 հազար հայի։

Այս իմաստով Տ. Ավինյանի ամենամեծ հակառակորդը Ն. Փաշինյանն է։ Բոլորը հասկանում են, որ Ավինյանի հաղթանակը Նիկոլը բնականորեն համարելու է անձամբ իրենը և ձևակերպելու է որպես վստահության քվե՝ իրեն։ Երբ իշխանության ղեկավարը իր իշխանության հինգերորդ տարում հայտարարում է, որ մենք կանգնած ենք պետականության կորստի և ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ երկրի մայրաքաղաքի ընտրություններում հաղթում է, ապա թշնամին իրեն կարող է վերապահել «բարոյական իրավունք»՝ անելու ինչ ուզում է այդ մայրաքաղաքի հետ։ Կկարողանա՞ արդյոք Ավինյանը ինչ-որ չափով չեզոքացնել իր համար  Փաշինյանի գործոնը, դժվար է ասել։ Դա շատ բարդ, գրագետ, դանակի սայրին պրոցես է։
Ի՞նչ աստիճանով հանրությունը մասնակից կդառնա գալիք ընտրություններին. կախված  է մեր բոլորի ջանքերից և , իհարկե, իրավիճակից։ Պետք է ֆիքսել, որ դա միայն ցանկությամբ չի լինում, այլ՝ հանրության հետ հստակ, ճիշտ աշխատանքով։

Իրականությունն այն է, որ ընտրությունների պասիվության ֆոնին Տ. Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատև տնօրեններ և այլն, և այլն։ Սա բնական է, և նրանց կոնսոլիդացնողը ունենալու է բարոյական իրավունք՝ իրեն ընկալելու որպես «հանրության քաղաքապետ»։ Եվ ո՞վ իրավունք կունենա ասել՝ քո ընտրողը հանրություն չէ, այ իմը հանրությունն էր, բայց «իմը» չեկավ ընտրության։ Այս իմաստով ոչ միայն սեփական ընտրողին, այլև ընդհանրապես ընտրողին տեղամաս ուղղորդելը կարևոր խնդիր է նաև մյուս թեկնածուների համար։ Եվ դա կարող է լինել 12 թեկնածուների (բացառությամբ՝ Ավինյանի) համատեղ պրոցեսը՝ 13-1 քաղաքականություն։
Արցախի ներգրավվածությունը երևանյան ընտրություններին մի կողմից բնական է, մյուս կողմից պահանջում է ճիշտ տեխնոլոգիական լուծումներ։ Հակառակ դեպքում այն կմնա զուտ որպես էմոցիա, որը կխեղդեն կենցաղային թեմաների ծավալով։ Պարզ ասած՝ կարող է ստացվել մի վիճակ, երբ քաղաքացին, որի սիրտը իսկապես ցավում է Արցախի համար, վերջացած նիկոլական չէ, բայց կգնա քվեարկելու Արցախի անուն չտված թեկնածուին կամ թեկնածուներին ու կունենա ինքնահիմնավորում՝ «Երևանի քաղաքապետը ի՞նչ կարող է անել Արցախի հարցում»։ Որպեսզի այս հարցադրումը չդառնա էլեկտորալ տրամադրություն, անհրաժեշտ է Արցախի թեման էմոցիայից վերափոխել աշխատանքային ծրագրի։ Արձանագրենք, որ  այս պահին  մի դաշինք կա առայժմ, որ հայտարարել է այդ նշաձողը վերցնելու մասին։ Սա նույնպես բարդ խնդիր է և պահանջում է գրագետ աշխատանք, որովհետև սրանից շատ բան է կախված։

Ի դեպ, ցինիկ չհնչի, բայց օրերս մի լրիվ իրական թեկնածու էլ հայտնվեց. Ադրբեջանում  սկսել են «Իրիվանի Խանի ժառանգորդի» պաշտոնական PR-ը։ Ինչ-որ մի ծաղրածու, որին այդպես է ներկայացնում Բաքուն, ու որը վստահ է, որ հեռու չէ ժամանակը, որ ինքը կստանա «պապերի ժառանգությունը»։ Եթե կրկեսը թողնենք մի կողմ, բայց չէ՞ որ իրական է, որ երևանցին իր ձայնով՝ տված կամ չտված, կարող է մոտեցնել այդ պահը։

Եթե Երևանն ընտրելու է Արցախը Արդբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու։ Սա, ի դեպ, Ավինյանի համար էլ է մտածելու խնդիր. եթե համաձայն չէ այսօրվա պաշտոնական Երևանի տեսակետի հետ, թող գտնի լուծում՝ դա հանրությանն ասելու։
Երևանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց և ընթացք։ Անհավանական է, բայց փաստ. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բոլոր ցուցակ գլխավորողները, Նիկոլից բացի, գնացին տուն։ Սա աբսուրդ է, բայց ցավոք այդպես է։
Այսօր շատ կարևոր է հասկանալ և բացատրել ընտրողին, թե Երևանի ընտրություններից հետո ո´վ և ովքե´ր են գնալու տուն, և ով է մնալու հանրային կյանքում և ինչպես՝ անկախ արդյունքներից։ Սա շատ կարևոր է։

Բոլորս լավ գիտակցում ենք, որ Հայաստանին սպասում են լարված, անկանխատեսելի զարգացումներ։ Ամիսներ, երբ ամեն ինչ հնարավոր է։ Եվ վերջապես. ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ի´նչ մթնոլորտ, ի´նչ իրավիճակ է լինելու ընտրությունների շեմին։ Այն կարող է էապես տարբերվել այսօրվանից, ընթացքում իրավիճակը կարող է այլ լինել, վերջում՝ լրիվ ուրիշ։ Կարևոր է հաշվարկել տարբեր սցենարներ՝ միավորվել, բոյկոտել, գնալ «խելացի քվեարկության», ինքնաբացարկի, և այլն։ Հնարավոր է ամեն ինչ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}