Վիրուսաբան. Շուտով Դենովոյից կլինի մեծ նորություն
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Դենովոյի մեր թիմը շուտով տպագրության կուղարկի մի աշխատանքը, որում մենք հետազոտել ենք կորոնավիրուսի սպիտակուցներից մեկի՝ Mpro-ի 343 հատ բյուրեղային կառուցվածքների (protein data bank-ից) օգտագործման արդյունավետությունը նոր դեղամիջոցների վիրտուալ սկրինինգի մեջ։ Մենք ցույց ենք տալիս, որ, չնայած բյուրեղային կառուցվածքների բարձր որակին և սպիտակուցների 100% հոմոլոգիային, դրանք համարժեք չեն իրար։ Կան բյուրեղային կառուցվածքներ, որոնց օգտագործման դեպքում, վիրտուալ սկրինինգի արդյունվետությունը գրեթե 0-ական է։ Կարողացել ենք նաև բացահայտել կառուցվածքային աննշան տարբերություններ, որոնք ազդում են արդյունավետության վրա։
Ինչու՞ եմ սա պատմում։ Որպեսզի իմանաք, որ 1) Դենովոյում մենք ոչ միայն ստեղծում ենք նոր քիմիական միացություններ, այլ նաև թանկարժեք գիտելիք, որը դարձնում ենք հասանելի ամբողջ գիտական աշխարհին, 2) ստանում ենք այնպիսի արդյունքներ, որոնք ունենք կիրառական հսկայական նշանակություն, 3) այդ ամենն անում ենք՝ ունենալով փայլուն ուղեղներից կազմված թիմ, մարդիկ, ովքեր, նույնիսկ մեր իրականության մեջ կարողանում են ամենաբարձր որակի գիտություն անել։
Շուտով Դենովոյից կլինի մեծ նորություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան