
Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը
Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը։ Jnews-ի հաղորդմամբ, նոր դեսպանն արդեն սկսել է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։
Ավելի վաղ նա իր հավատարմագրերն էր հանձնել Վրաստանի նախագահին և արտաքին գործերի փոխնախարարին։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի և Նիդեռլանդների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան, և մենք միասին կանենք շատ կարևոր բաներ»,- ասված է Նիդերլանդների դեսպանատան հաղորդագրության մեջ։
Վրաստանում Նիդեռլանդների նախկին դեսպան Մայկե վան Կոլդամը հուլիսին ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը երկրում։