Երևանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 18-ին, 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 18-23-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին՝ կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան