Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Համացանցում տարածվել է մի տեսանյութ թե ինչպես է սույն ոչնչությունը սեփական մանկահասակ աղջիկ երեխային խոշտանգում՝ տևական ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկում, մյուս մանկահասակ երեխաների հետ թքում երեխայի երեսին, մերկացնում և ստիպում որ մյուս մանկահասակ երեխաները միզեն խոշտանգվող երեխայի վրա։
Ակնհայտ է, որ այս անբարոյականը նաև հոգեկան խնդիր ունեցող անձ է։
Իսկ գիտեք քանի՞ նման դեպքեր կան, որ չբացահայտված են։ Ամենամեծ խնդիրը պետական վերահսկողության տոտալ բացակայությունն է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներում մանկահասակ երեխաների առողջ մանկության պահպանության ոլորտում։
Եվ առհասարակ դպրոցներում մանկահասակ երեխաների հետ հոգեբանների պարբերաբար շփումը ես կարծում եմ պարտադիր է»։
Panorama.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ ծանոթ են հրապարակմանը, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում այս պահին։ Լրացուցիչ կտեղեկացնեն արդյունքների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան