Վրաստանը դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների մատակարարումները
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան. Արգելքը վերաբերել է նաև Հայաստանից տեղափոխվող մեքենաներին: Այդ մասին գրում է «Կոմերսանտ ՖՄ»-ն։
Պաշտոնական Թբիլիսին օգոստոսի 1-ից սահմանափակել է 1,9 լիտր և ավելի շարժիչով, ինչպես նաև հիբրիդային և էլեկտրական ամերիկյան մեքենաների արտահանումը։ Ենթադրվում էր, որ համանման արգելքն ուժի մեջ կմտնի նաև եվրոպական մեքենաների մասով, բայց՝ սեպտեմբերի 26-ից։ Սակայն VPost-ի զրուցակիցներն ասում են, որ սահմանապահներն արդեն այժմ թույլ չեն տալիս Վերին Լարսով մեքենաների մուտք գործել Ռուսաստան։
Դա վերաբերում է նաև Հայաստանից վերաարտահանվող մեքենաներին։ Ավելին, տեղական կարգավորիչները չեն փոխել սահմանափակումների ուժի մեջ մտնելու ժամկետը։ «Բայց մինչ այդ էլ վրացական կողմի համար այս ժամկետները պայմանական էին»,-ասում է Auto Taster ընկերության հիմնադիր Արարատ Մարդոյանը:
«Վրաստանը սկսեց դժվարություններ ստեղծել նույնիսկ օգոստոսի 1-ից առաջ, ուստի ժամկետները ոչ միշտ են համապատասխանում կոնկրետ քայլերի իրականացմանը։ Այս ամենը շարունակվում է արդեն երկու-երեք ամիս։ Ամերիկյան և եվրոպական մեքենաները բաժանվել են ըստ գումարի, մինչեւ 50000 դոլարի մեքենաները անցել են։
Մարտից ես այլևս չէի ցանկանում Վրաստանով որևէ բան տանել։ Այլևս հնարավոր չէր թանկարժեք մեքենաներ մատակարարել: Բացի այդ, գումարներն էլ սովորաբար տեղ չեն հոսում, փոխանցումներն արգելափակված են։ Ամենայն հավանականությամբ, իրավիճակը կվատթարանա։ Լոգիստիկան շատ բարդ է դարձել։ Եվ, ամենայն հավանականությամբ, առաջիկա աշունը պատժամիջոցային ապրանքների հետ կապված վատ լուրերով հարուստ կլինի»,-ասել է նա։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Վրաստանը մեծացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան։ 2023 թվականի առաջին վեց ամսում այն գրեթե քառապատկվել է՝ հասնելով 3,78 միավորի։ Բայց տարանցումենրն շատ ավելի էական են աճել, օրինակ, Հայաստանից՝ գրեթե 12,5 անգամ, այսինքն՝ ավելի քան 10 հազար հատ։
Դա պայմանավորված է ռուս արտահանողների կողմից օգտագործվող շրջանցիկ սխեմաներով։ Մեքենաներ են բերել Վրաստան, որից հետո քշել են Հայաստան, մաքսազերծել, ապա Վերին Լարսի սահմանակետով ուղարկել Ռուսաստան, քանի որ սա ամենակարճ ճանապարհն է։
Ինչպես նշում է մեքենաների պիկապների փորձագետ Արթուր Բրուման, Վրաստանը հիմնականում թանկարժեք, բայց ոչ միշտ որակյալ մեքենաների հիմնական աղբյուրն էր.«Ամերիկյան մեքենաների մեծ մասը, ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններից մեքենաները, տեղափոխվում են Վրաստանի տարածքով: Բայց գրեթե ամբողջ Ամերիկան անցնում է վրացական տարածքով։ Ավելին, շատ մեքենաներ ներկրվում են բացարձակ ջախջախվծ վիճակում, այնտեղ կատարվում են նաև թափքի էժան վերանորոգումներ»։
Kommersant FM-ի զրուցակիցները նշում են, որ Թբիլիսիից սահմանափակումից հետո մեքենաները ներկրվելու են, օրինակ, Ղազախստանով կամ Ղրղզստանով։ Ընդ որում, վրացական արգելքն է, որ չի ազդի գների վրա։ Թույլ ռուբլին և ապահովագրկան վճարների ավելացումը շատ ավելի ուժեղ ճնշում են գների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան