Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», կեղծիք է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից
- ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվությունն է տարածել
- Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
- Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել
- ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները