Կառավարությունը օդում ու ջրում
Հանրությունը պարբերաբար նույն «բացահայտումները» անում է։ Այսօր օրինակ հանկարծ բացահայտել է, որ Կապանի օդանավակայանի մոտ ադրբեջանի դրոշն է ծածանվում։
Այնինչ սա երկու տարվա պատմություն ունի։ Դրոշը հայտնվել է փաշինյան-ալիևյան բանավոր ինչ-ինչ պայմանավորվածություններից հետո։ Ավելին ասեմ՝ պատերազմից հետո, դրոշը դնելուն պես, ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների հետ կամ ուղեկցությամբ Կապանի մարկետներից առևտուր էին անում։
Ոնց չեք իմացել, չգիտեմ։ Այդ մասին ֆբ գրառումներ էլ կան։ Կամ սենսացիոն չեք համարել, կամ մոռանալը այդ մասին հարմար է եղել ավելի։
Դրանից է, որ օրումեջ կրկին ու կրկին ու կրկին ուուուու կրկիիիիին սոցցանցերում ապացուցվում է, որ ՔՊ-ն հակապետական է իր ողջ գործունեությամբ։ Հասկացել ենք, հետո՞։
Այսօր ԱԱԾ-ից հայտնում են, «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
ԱԱԾ-ի հաղորդագրությունը նման է անփորձ ու անգետ կույսի նամակի. Թե բա «ադրբեջանի տարածքից»։ Այդ ո՞րն է արդրբեջանի տարածքը, որ Կապանից կրակոցի հեռավորության վրա է։ Թե բա՝ հորդորում ենք ադրբեջանին պատշաճ քննություն իրականացնել դեպքի առթիվ։ Հիմա, վազելով։ Կբռնեն կրակողին, վիզը կկտրեն մի քանի հոգով, կամ ադրբեջանի դրոշը կգցեն ուսերին ու կգնդակահարեն։
Փաշինյանը հայտնել է, թե Երևան-Կապան ուղևորական թռիչքներ են սպասվում ու փոքր ինքնաթիռով թռել Սյունիք։
Այնինչ ՔՊ-ականները փոքր ինքնաթիռներով ու ուղղաթիռով վաղուց են Երևան -Քաջարանը ջրի ճամփա դարձրել։ Երևի օրումեջ ստուգում էին, թե «կառավարության» բաժնեմասը ինչպես է աշխատում։
Իսկ ինչ վերաբերում է Երևան հասնելուն... Մի քանի անգամ ՀՀ քաղաքացիների աչալրջության շնորհիվ ադրբեջանցի կամ թուրք «զբոսաշրջիկների» շարժը կանգնեցվել է, դիմել են իրավապահներին։ Փոխանակ հակառակը լիներ, էլի։
Հիմա Կապան-Երևան հասնելը օդանավակայանից, որը ընդամենը կրակոցի հեռավորության վրա է գտնվում կրակող ու չբռնվող ադրբեջանցիներից, ադրբեջանցիների մուտքը Երևան շատ ավելի հեշտացված կլինի։
Թե չէ Կապանի բնակիչները այդքան աշխատանք ու գումար չունեն, որ հարմար ձևով հասնեն Երևան։
Չորս նավերի մասով էլ, որ պիտի ճեղքեն Սևանի ալիքները... Մի «օգուտ» էլ երևի այնտեղից կա, էլի։ Դժվար նավերը լճից ափ հայկական դիրքերի անվտանգություն ապահովեն։
Թե՞ հա։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- Անծանոթ ինքնաթիռ էր, որոշեցի ստուգել. Վրթանեսյան
- Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
- «Հրապարակ». Սյունիքում հույս ունեն, որ Փաշինյանը կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին
- Նախատեսվում են Երևան-Կապան կանոնավոր չվերթներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին