Տոյվո Կլաարը, Անդրեա Վիկտորինը և Մարկուս Ռիտերը` երևանյան սրճարանում
Օգոստոսի 18-ին Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում հանդիպել են Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության X սոցիալական ցանցից (նախկինում՝ Twitter)։
«Նրանք մտքեր և տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։