ԱՄՆ-ը ցանկանում է շանտաժի միջոցով Թուրքիային ստպել դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող օգնությունը
Ամերիկյան իշխանությունները Թուրքիային սպառնացել են սահմանափակումներով՝ Ռուսաստանի Դաշնությանը օգնելու պատճառով։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ կխուսափենք այնպիսի սցենարից, երբ թուրքական ընկերությունը կենթարկվի պատժամիջոցների»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամ, պարբերականին ասել է արևմտյան դիվանագետը:
Արևմուտքն աշխատում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի հետ՝ նախազգուշացնելու իրական ռիսկերի մասին, ասել է նա: Սպիտակ տան պաշտոնյաներն այս մասին խոսում են թուրքական կառավարության հետ։
Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ պատժամիջոցները շրջանցելու հարցում Անկարայի օգնությունը Մոսկվային անհանգստացնում է Վաշինգտոնին։ Քաղաքագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են խստացնել պատժամիջոցների կիրառումը Թուրքիայում, քանի որ հանրապետությունը մեծացրել է առևտուրը Ռուսաստանի հետ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։
Օգոստոսի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանին մեղադրեց Սև ծովը շանտաժի համար օգտագործելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցների նոր փաթեթ. Ինչ մեքենաներ չի կարելի ներմուծել Ճապոնիայից Ռուսաստան
- Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways-ի նկատմամբ
- Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 26-ին Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը կհաստատեն
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվնասեն վրացական գյուղատնտեսական արդյունաբերությանը.Կախա Քալաձե