Բենզինի թանկացման պատճառները չդեվիրսիֆիկացված արտաքին շուկան և ներքին մոնոպոլ դիրքերն են
Վերջին օրերին Հայաստնի բենզալցակայաններում արձանագրվում է բենզինի գների աննախադեպ աճ: Վերջինս այսօր երկրում վաճառվում է լիտրը 1,35 դոլարով: Տրամագծորեն հակառակ տենդենցն է գրանցվել հեղուկ գազի շուկայում, որտեղ 1 լիտրի գինը նվազել է մինչև 100 դրամ, այն դեպքում, երբ երբեմն 240-250 դրամի էր հասնում:
Փորձագետները բենզինի գնի թանկացումը կապում են ՌԴ շուկայի հետ, որտեղ նույնպես այն աննախադեպ բարձրացել է՝ սահմանելով նոր ռեկորդներ: Մասնավորապես՝ AI-95 մակնշման բենզինի արժեքը մեկ տոննայի համար բարձրացել է մինչև 69,925 ռուբլի(1 լիտրը մոտ 280 դրամ), իսկ մազութը թանկացել է մինչև 35,453 ռուբլի: AI-92 բենզինն էլ թանկացել է մինչև 62,434 հազար ռուբլի(1 լիտրը մոտ 250 դրամ) մեկ տոննայի դիմաց: Ամառային դիզվառելիքի արժեքը բարձրացել է մեկ տոննայի դիմաց մինչև 67,848 ռուբլի(1 լիտրը մոտ 270 դրամ) ։ Օգոստոսի երկրորդ կեսից ի վեր այն վառելիքի այս տեսակի 12-րդ ռեկորդն է, և աճը շարունակվում է 4 եռամսյակ անընդմեջ:
Հատկանշականն այն է, որ ՌԴ-ում թանկացել է նաև հեղուկ բնական գազը՝ հասնելով 28,957 ռուբլի մեկ տոննայի դիմաց(1 լիտրը մոտ 115 դրամ), իսկ Հայաստանում հակառակ տենդենցն է: Բանն այն է, որ ի տարբերություն բենզինի շուկայի, որտեղ գերիշխող դիրք ունեն 5-6 ընկերություն և այն ներմուծվում է հիմնականում ՌԴ-ից՝ հեղուկ գազի ներկրմամբ, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հայաստանում զբաղվում են 86 ընկերություն, որոնցից խոշորի առավելագույն մասնաբաժինը 10% է, և բացի ՌԴ-ից այն ներմուծվում է նաև Իրանից:
Բենզինի գնի վրա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների գործոնից բացի, ազդեցություն ունեն նաև երկու այլ գործոն ևս՝ համաշխարհային շուկայում նավթի գինը, հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Բայց նավթի համաշխարհային գներն անկում են ապրում, իսկ դրամը դոլարի նկատմամբ կարծես թե կայուն է: Հետևաբար բենզինի գնի թանկացումը պայմանավորված է միայն ռուսական շուկայով, ասել է, թե՝ Հայաստանի համար չդեվիրսիֆիկացված արտաքին շուկայով և ներքին մոնոպոլացվածությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան
- ՌԴ-ում դիզվառելիքի և բենզինի արժեքը կրկին հասել է պատմական առավելագույնի
- Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ
- Բենզինի գինը բարձրացել է ևս 20 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին