Ադրբեջանցիները կրակել են Երասխ գյուղի կենտրոնի ուղղությամբ, երեխեքը վախից լացում էին. բնակիչ
Երեկ՝ օգոստոսի 17-ի երեկոյան, ադրբեջանակն կողմի կրակոցներն ուղղված են եղել սահմանապահ Երասխ գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է սահմանային գյուղի բնակիչներից մեկը։ Նրա հաղորդմամբ՝ կրակոցներն արձակվել են երեկոյան 21։30-ի սահմաններում։
«Գյուղի կոլցավոյի ուղղությամբ էին գնում էդ կրակները, ամեն ինչ տեսանելի էր։ Մենք այդ պահին դաշտում ջուր էինք անում։ Էրեխեքս տանը մենակ էին։ Էդ դեպքից հետո մայրիկս է իջել գյուղ ու էրեխեքին բերել մեզ մոտ։ Ասում է՝ դուռը բացեցի՝ էրեխեքը լացում էին վախից։ Կապտել էին. ասում է»,- պատմել է նա՝ հավելելով, որ այսօրվա ընթացքում, դեռևս կրակոցներ չեն արձանագրել։
Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցների հետևանքով զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ պաշտոնապես հայտնել էր, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան