Երեխային բռնության է ենթարկել ու նկարահանել վճարի դիմաց. «Հրապարակ»
Մանկահասակ երեխային բռնության ենթարկած կինը հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ դա արել է արել է գումարի դիմաց։
«Այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել։ Կինը նաև ասել է, որ այդ անձին չի ճանաչում»,-այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրը։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ հրապարակված կարճ հաղորդագրությունից բացի այս պահին այլ ասելիք չունեն։ Առաջիկայում կլինի ձեռնարկած քայլերի ու դրա արդյունքների վերաբերյալ տեսանյութ։
Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը նշել էր մի քանի հանգամանք, որոնք հուշում են՝ որ տեսանկարահանումն իրականցվում է գումարի դիմաց.
«Ես որքան հասկացա, տարածված տեսանյութի մեր կոչվող բ^զի տղեն նկարահանումն իրականացնում ա վաճառքի համար: «Կամերայի մեջ նայի», գործողությունների հստակ պլանավորումն ու նկարահանումը հուշում են հենց դրա մասին: Կան տարբեր իզվռաշեն գ^անդոնների ֆորումներ, որոնց համար սա գրգռիչ սեքսուալ կոնտենտ ա ու նման կոնտենտի համար ինչ-որ գումար են պատրաստ վճարել: Մյուս երեխաների վստահ գործողություններն ու էս երեխու. «ի՞նչ եմ արել, որ խփում ես» անտեղյակ արտահայտությունը ինձ հուշում ա, որ ամեն դեպքում սա պետք ա որ ռեալիստիկ բեմադրություն լինի: Սա իհարկե որևէ բան չի փոխում, ուղղակի որոշակիորեն բացատրում է էդ հիվանդ եթիմի ու երեխաների շարժառիթները: Ոստիկանությունը հուսամ կպարզի ու սոցիալական ծառայությունները կփրկեն էս երեխաներին...»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է՝ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:
Հարակից հրապարակումներ`
- Մանկահասակ աղջկան տեսախցիկի առջև կտտանքների ենթարկված կինը նախկինում դատապարտված է եղել
- Դստերը բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով. MediaHub
- Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է սպառնալ 14-25 տարի ազատազրկում
- Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
- Երեխային սոսկալի բռնությունների ենթարկած կինը հայտնաբերվել է
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան