ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրված բոլոր ուժերը գրանցվել են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցել է սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
Հանձնաժողովից մանրամասնում են՝ գրանցված կուսակցություններն են.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
«Հանրային ձայն» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն։
Գրանցված դաշինքն է․
«Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։
Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան