Սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար․ Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«Սեպեմբերի 2
Մի գաղափար ունեմ, ավելի ճիշտ՝ կոչ: Այո, մի զարմացեք, որ հիմա եմ գրում: Հիմա եմ գրում, քանի որ hուսով եմ, որ ամեն հաջորդ օր այս գաղափարը հնարավորինս տարածվի, և իվերջո, կարողանանք միասին այն կյանքի կոչել:
Երբ որևէ երկիր տոնում է իր անկախության տոնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելություն է կազմակերպում: Այդպես է ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպես էլ այլոց պարագայում:
Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետություն և այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տոնը: Այս տարի դրա հույսը մեծ չէ, եթե չասեմ, ընդհանրապես չկա: Բայց ՀՀ-ում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչություն:
Կոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար:
Վստահ եմ, մեզ որևէ մեկի հրավերը պետք չէ, կարող ենք պարզապես ինչ-որ հարմար ժամի այցելել ներկայացուցչություն և այնտեղ մի քանի րոպե անցկացնելով՝ հայտնել մեր աջակցությունը: Կարող եք նկարվել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու: Այնտեղ է լինելու նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:
Մամուլը նույնպես այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կլիներ աշխարհին ցույց տալ, որ հայերի համար Արցախը կա և կլինի: Վստահ եմ, որ եթե բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նույնպես համաշխարհային տարածում կստանա սեպտեմբերի 2-ին, և գոնե այսպես կբարձաձայնենք մեր արցախյան եղբայրների և քույրերի ցավը: Եկեք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպեն և այցելենք Արցախ:
Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:
Հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուչթյուն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախին
- Վահրամ Մարտիրոսյան. Արցախի խնդիրը ունի մեկ բանալի
- Աբրահամյան. Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են
- Միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է. Շարմազանով
- Անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը
- ՀՀ համար պետք է կարմիր գիծ լինի Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակում․ «Հայաստան» խմբակցություն
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
- Սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք. Ատոմ Մարգարյան
- Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով բերել է Ստեփանակերտում ապրող դստերը
- Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով
- Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով կանգնեցնել ցեղասպանությունն Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան