Իսպանական Տեներիֆե կղզու անտառային հրդեհը չի հաջողվել վերահսկել, հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը
.Իսպանական Տեներիֆե առողջարանային կղզում բռնկված բնական հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը և շարունակում է տարածվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Կանարյան կղզիների կառավարությունը։
«Հինգշաբթի ժամը 20.00-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 3273 հեկտարի 40 կիլոմետր պարագծի վրա՝ ընդգրկելով Արաֆո, Կանդելարիա, Էլ Ռոսարիո, Լա Օրոտավա, Սանտա Ուրսուլա, Լա Վիկտորիա, Էլ Սաուզալ և Տակորոնտե մունիցիպալիտետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կանարյան կղզիների վարչապետ Ֆերնանդո Կլավիխոն նշել է, որ հրդեհը շարունակում է տարածվել, և այն հնարավոր չէ վերահսկել տեղանքի, եղանակի և ծխի պատճառով, ինչը դժվարացնում է ինքնաթիռների աշխատանքը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ 17 օդային միջոցներ ներգրավվել են հրդեհի մարման օպերացիային, որը, ըստ Կլավիխոյի, հավանաբար ամենալուրջներից մեկն է վերջին 40 տարվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Գիշեր՝ ցերեկվա ժամին և արյունոտ երկինք: Սարսափելի բնական երևույթ է նկարահանվել Կանադայում
- Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից
- Թուրքիայի Հաքարի նահանգում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր
- Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը ավերել է մոտ 600 շենք
- Տեներիֆեում էլեկտրականությունը մասամբ վերականգնվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան