«Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
«Հայաքվե» նախաձեռնությունը շուրջ մեկ շաբաթ է ավարտել է ստորագրահավաքի փուլը, ներկայումս կատարվում են թվայնացման աշխատանքներ։
«Շուրջ 58 հազար ստորագրությունից 30 հազարն արդեն ստուգվել է, սխալների թիվը չի գերազանցում կես տոկոսը։ Աշխատանքները կատարվում են, որպեսզի հայտնաբերվեն թե անվավեր, թե սխալ լրացված, թե կրկնաստորագրությունները»,- ասում է «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
«Հայաքվեի» ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի մեր քաղաքացիներ և նախաձեռնողները ժամկետից շուտ դադարեցրել են ստորագրահավաքի առաջին փուլը։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
- Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
- «Ապրելու երկիր»-ը միացավ «Հայաքվե»-ին
- Ստեփանավանի քաղաքապետը նախ ապօրինաբար կանխում է «Հայաքվեն», հետո նստում «անժամկետ» խորհրդակցության
- Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Ֆրանսուա Ռոշբլուանն էլ միացավ «ՀայաՔվե»-ին
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»