Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել հացահատիկային նախաձեռնության վերսկսկման հարցը
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերհովը թուրքական «IHA» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է սևծովյան հացահատիկային միջանցքից ռուսական կողմի դուրս գալու պատճառներին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ մասնավորապես Յերհովը նշել է, որ նման քայլի հանգեցրել է ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով առաջացած անհանգստությունները:
«Ուկրաինական ռեժիմը մինչև Ստամբուլ ձգվող հումանիտար ծովային միջանցքը օգտագործում էր Սևաստոպոլի, Ղրիմի կամրջի և ռուսական նավերի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով: Սակայն այս հարցում ևս նրանք նախընտրում էին լուռ մնալ: Մեր համբերությունը սպառվեց»:
Բացի այդ ռուս դիվանագետը նշել է, որ ռուսական կողմի օրինական պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել սևծովյան նախաձեռնության վերսկսման մասին:
«Մենք միշտ պատրաստ ենք այս հարցի շուրջ երկխոսություն սկսել մեր թուրք գործընկերների հետ»,-հավելել է Յերհովը: