Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը խնդրում է, հորդորում ջերեխային բռնության ենթարկելու տեսանյութը ջնջել իրենց էջերից։
«Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:
Ընկերներ,
քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։
Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյութում երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախարովելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։
Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։
Հ.Գ. երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
- Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան