Ռուսաստանցիներին զգուշացրել են՝ գինու և կոնյակի գները կբարձրանան
Մինչև սեպտեմբերի վերջ Ռուսաստանում գինու և կոնյակի գները կաճեն 4-5 տոկոսով, ինչը կապված է հարակից ապրանքների ինքնարժեքի բարձրացման հետ, գրում է «Լենտա․ռու»-ն։
Խոսքը թղթի, թաղանթների, շշերի և արտադրողներին անհրաժեշտ այլ նյութերի թանկացման մասին է։ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով աճել են նաև սարքավորումների տարբեր դետալների գները։
Նշվում է, որ արտադրողներն ու ռիթեյլերները կոնֆլիկտ ունեն մատակարարումների արժեքի պատճառով ։ Առաջինները վաղուց ցանկանում են բարձրացնել վաճառքի գները ծախսերի աճի պատճառով, բայց երկրորդները պատճառը անվանում են անհիմն և մատնանշում առկա պայմանագրերը:
Արդյունքում՝ գործարանները շարունակում են գինի և կոնյակ առաքել իրենց համար անբարենպաստ գներով, քանի որ մատակարարումները խափանելու համար տուգանքը կհանգեցնի էլ ավելի մեծ խնդիրների։