Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 63 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ,
Շենգավիթ վարչական շրջանում՝ 6500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ,
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 500 քմ, Գրիբոյեդով գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 8000 քմ,
Լոռու մարզի Տաշիր-Մեդովկա ավտոճանապարհին՝ 6 հա,
Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Արջուտ գյուղում՝ 5 հա,
Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին՝ 1 հա,
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Հրազդան քաղաքում՝ 2100 քմ, Աբովյան քաղաում՝ 1500 քմ Թեղենիք գյուղում՝ 5 հա, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 14 հա, Քարաբերդ գյուղում՝ 1,5 հա,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՝ 300 քմ,
Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 5000 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1800 քմ, Բերդ քաղաքում՝ 1,3 հա, Բագրատաշեն գյուղում՝ 20 հա, Խաշթառակ գյուղում՝ 3 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 63 հա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին