Կարդիովարժությունները կարող են 40%-ով նվազեցնել քաղցկեղի 9-ը տեսակի զարգացման ռիսկը. գիտնականներ
Գյոթեբորգի համալսարանի շվեդ գիտնականները պարզել են, որ կանոնավոր կարդիովարժությունները կարող են նվազեցնել տղամարդկանց մոտ 9 տեսակի քաղցկեղի առաջացման վտանգը 40%-ով։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine ամսագրում:
Նշվում է, որ հետազոտության համար օգտագործվել են 16-25 տարեկան ավելի քան 1 մլն զորակոչիկի տվյալներ։ Մասնակիցները բուժզննում են անցել՝ ներառյալ հասակի, քաշի, արյան ճնշման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի չափում և այլն։
Նշվում է, որ մոտ 365 հազարն ունեցել են աերոբիկ պատրաստվածության ցածր մակարդակ, 519 հազարը ՝ չափավոր մակարդակ, 340 հազարը՝ բարձր մակարդակի։ 84 հազար մարդու մոտ, որը կազմում է մոտ 7 տոկոս, հետագայում զարգացել է քաղցկեղի առնվազն մեկ տեսակ։
Վիճակագրության վերլուծության համաձայն՝ աերոբիկ պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող զորակոչիկներն ավելի հակված են եղել գիրության, ավելի հաճախ չարաշահել են ալկոհոլը, հոգեմետ դեղեր և ունեցել են ցածր կրթական մակարդակ ունեցող ծնողներ։ Իր հերթին ֆիզիկական պատրաստվածության ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկ է նկատվել։
Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարդիոմարզումների չարաշահումը հանգեցրել է շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, մեծացել է նաևմաշկի քաղցկեղի հավանականությունը: