Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է սպառնալ 14-25 տարի ազատազրկում
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը, անդրադառնալով մանկահասակ աղջկան կտտանքների ենթարկելու տեսանյութի տարածմանը, գրում է.
«Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդակյին ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում: Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով: Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ: Առերևույթ առկա են հետևյալ հանցակազմերը՝
1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ և առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաև 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով,
2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը և կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, և պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով:
3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով,
4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Չեմ բացառվում, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ:
Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:
Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը: Հասարակություն մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք իրան։
Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից»։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
- Երեխային սոսկալի բռնությունների ենթարկած կինը հայտնաբերվել է
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
- Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան