Դստերը բռնության ենթարկած կինը ձերբակալվել է
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ։
«Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։
Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անընդունելի է. Քաղաքացիները երեխաների նկատմամբ բռնության մասին
- Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և դրա տեսանկարահանման դրդապատճառները
- Դանիելյան. Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան
- Երեխային բռնության է ենթարկել ու նկարահանել վճարի դիմաց. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան