
Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և դրա տեսանկարահանման դրդապատճառները
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում մոր կողմից անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքից.
«Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:
Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։
Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը»։
Հարակից հրապարակումներ`
- Դժվար է հավատալ, բայց էս երեխայի տեսանյութից ուրախացողներ և ցնծացողներ կան. Մալյան
- Դանիելյան. Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան
- Երեխային բռնության է ենթարկել ու նկարահանել վճարի դիմաց. «Հրապարակ»
- Դստերը բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով. MediaHub
- Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է սպառնալ 14-25 տարի ազատազրկում
- Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
- Երեխային սոսկալի բռնությունների ենթարկած կինը հայտնաբերվել է
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
- Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին