Քանի Փաշինյանի իշխանությունը կա, մենք հաջողության հասնելու որևէ գրավական չունենք. Ալբերտ Բազեյան
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերից մի քանիսն իշխող կուսակցության հետ համագործակցող ուժեր են»,- ասուլիսում ասաց Կամավորականների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորման համակարգող Ալբերտ Բազեյանը։
Նա նշեց, որ իրենց կառույցը դեռ որոշում չունի, թե ում է պաշտպանելու ավագանու ընտրություններում, բայց համոզված են՝ եթե մինչև այդ ընտրությունները՝ սեպտեմբերի 17-ը, Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հեռացնել, այս իշխանություններն օգտագործելով իրենց վարչական լծակները, դիմելով ընտրակեղծիքների, Տիգրան Ավինյանին դարձնելու են քաղաքապետ։
«Մեր միավորումը հիմնականում կենտրոնացած է երկիրն այս իշխանություններից ազատելու գաղափարի վրա, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա, մենք հաջողության հասնելու որևէ գրավական չունենք»,- ասաց Ա. Բազեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին