Mundo Deportivo. Զախարյանը 6 տարով է պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ
Իսպանական Mundo Deportivo թերթի լրագրող Անխել Լոպեսը հայտնել է, որ «Դինամո»-ի կիսապաշտպան 20-ամյա Արսեն Զախարյանը վեց տարվա պայմանագիր կկնքի Լա Լիգայի «Ռեալ Սոսյեդադ» ակումբի հետ։
«Զախարյանն արդեն Սան Սեբաստիանում է» վերնագրով իր հոդվածում Լոպեսն ընդգծել է, որ «երեք օր ուշացումով 2003 թվականին Սամարայում ծնված Արսեն Զախարյանը վերջապես ժամանել է Իսպանիա՝ մինչև 2029 թվականը պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ, այսինքն վեց սեզոն»:
Mundo Deportivo-ի լրագրողը նշել է, որ Զախարյանն իր գործակալների ուղեկցությամբ մեկնել է Սան Սեբաստիան, նրանց այնտեղ դիմավորել է «Ռեալ Սոսյեդադի» սպորտային տնօրեն Ռոբերտո Օլաբեն։
«Օգոստոսի 19-ին Զախարյանը կանցնի բոլոր բուժզննումները, որից հետո պայմանագիր կկնքի «Սոսյեդադի» հետ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ մանրամասնել է լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվան կօգնի Արսեն Զախարյանին ադապտացվել «Ռեալ Սոսյեդադին»
- Զախարյանն իր խաղով կարող է փոխել Իսպանիայում ռուսների նկատմամբ վերաբերմունքը.Գործակալ
- Ֆուտբոլային գործակալը Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել
- Դյակովը գնահատել Զախարյանի՝ «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան