Բրիթնի Սփիրսից բաժանվող ամուսինը պնդում է, որ կինն իրեն ծեծել է
Իրանում ծնված ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարին ամուսնալուծվում է ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսից հարսանիքից մեկ տարի անց՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ։ Կոնֆլիկտի մանրամասները բացահայտում են Page Six և TMZ տաբլոիդները, կողմերն իրենք են մեկնաբանել իրավիճակը։
Ամուսինների բաժանման մասին մամուլը հայտարարեց չորեքշաբթի՝ օգոստոսի 16-ին։ Դրանից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ 29-ամյա Ասղարին ամուսնալուծության հայց է ներկայացրել 41-ամյա Սփիրսից։ Վերջինիս ներկայացուցիչները էլեկտրոնային նամակ են ստացել դեպքի վերաբերյալ տեղեկություններով։ Որպես իր որոշման պաշտոնական պատճառ՝ մարզիչը նշել է «անհաշտելի տարաձայնությունները» զույգի միջև։ Այդ մասին գրում է«Լենտա ռու»-ն:
TMZ պորտալի աղբյուրները հայտնել են, որ հայտնիների հարաբերությունների հետ կապված խնդիրները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Երգչուհին իբր սկանդալներ է սարքել ու հարձակվել ամուսնու վրա, ով հաճախ տանը չէր գիշերում։ Ասգարիի փաստաբանները մտադիր են դատարանում ապացուցել, որ իրենց պաշտպանյալը ընտանեկան բռնության զոհ է դարձել։
Նրանք պնդում են, որ մի օր Սփիրսը ծեծել է ամուսնուն, երբ նա քնած է եղել, և նրա աչքի տակ սևացրել է։ Դա հաստատում են ցանցում շրջանառվող պապարացիների կադրերը, որոնցում նա պատկերված է դեմքին կապտուկներով, իսկ ձեռքերին կծած հետքերով։ Ավելին, Ասղարիին ծանոթ ինսայդերները պնդում են, որ երգչուհին տարված է կտրող զենքերով և դանակ է պահում ննջարանում՝ ենթադրյալ թշնամիներից պաշտպանվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բրիթնի Սփիրսն ամուսնալուծվում է
- «Ոսկե գլոբուսի» դափնեկիրների թվում են՝ Սթիվեն Սփիլբերգ, Քեյթ Բլանշեթ և Քոլին Ֆարել
- Բրիթնի Սփիրսը ցանկանում է նոր տուն գնել խնամակալության ժամկետի ավարտից հետո
- Բրիթնի Սփիրսը կարող էր զրկվել անկախությունից`տկարամտության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան