«Ժողովուրդ». ԱԱԾ-ում առաջիկայում ձևավորվելու են երկու ատեստավորման հանձնաժողովներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ առաջիկայում ձևավորվելու են երկու ատեստավորման հանձնաժողովներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանձնաժողովներից մեկն ապահովելու է պետից ցածր սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, մյուսը՝ ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների
Իսկ, ահա, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից այսուհետ իրականացվելու է միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման բաժանում է կատարվել՝ հաշվի առնելով նաև ատեստավորվող ծառայողների մեծ թիվը, ատեստավորման գործընթացի ողջ ծավալը և դրա անընդհատության ապահովման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ հավելենք, որ ԱԱԾ տնօրենի նախագահությամբ ատեստավորման գործընթացը իրականացվում է 3 փուլով՝ ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
- «Հրապարակ». Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների հետ
- «Հրապարակ». Քննարկվում է Երասխի գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը
- «Ժողովուրդ». ՀԿ-ների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում
- «Հրապարակ». Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ
- «Ժողովուրդ». Մայորի ապտակը զինվորին դրդե՞ց վերջ տալ կյանքին, թե՞ նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»
- «Հրապարակ». Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում. Ինչ է կատարվում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը միայն ուղերձներ հղելու կամ մշակութային վայրեր այցելելու համա՞ր է հարկատուների հաշվին վարձատրվում