«Այսօր պիտի երեխուս բերեի». Գյումրի-Երևան վթարի զոհերից արցախցի Հելենի մորը Բաքուն մերժել է
«Ես հայ եմ և գիտեմ, որ իմ երեխու համար հող կգտնվի Հայաստանում, բայց ես ուզում եմ իմ երեխուն իր ծննդավայրում, իմ նախնիների կողքին հուղարկավորել»,- 1lurer-ի հետ զրույցում ասել է Ալվարդ Սաֆարյանը՝ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ճանապարհի սարսափելի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մայրն է:
Լեռնային Ղարաբաղի Ճարտար քաղաքում ծնված աղջիկը տան 3 երեխայից փոքրն էր, Երևան էր տեղափոխվել ուսանելու՝ 4-րդ կուրս էր փոխադրվելու, նույն բուհում արդեն նաև աշխատում էր: Արձակուրդները սկսվելուն պես, սակայն, միշտ նրա ուղղությունը հետ՝ Ճարտար էր: Դեկտեմբեր-հունվարի արձակուրդին էլ գնալ չկարողացավ՝ ադրբեջանցիները արդեն փակել էին Լաչինի միջանցքը. վերջին անգամ տանը 2022-ի օգոստոսին էր եղել: 8 ամսից ավելի Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող ընտանիքի և Հելենի կարոտը ավարտվեց Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին: Ավտովթարի ծանր լուրից ժամեր անց արդեն ընտանիքը գիտեր՝ հենց այդ րոպեից դիմել են տարբեր մարմինների:
«Կարմիր խաչին եմ դիմել, հանդիպել եմ ադրբեջանցի ներկայացուցչի, ներկայացրել եմ թղթերը, սկզբում հայտարարել են, որ կգնաք նախնական տվյալներով: Այսօր պիտի գնայի Կարմիր խաչի երթով, Գորիսում երեխուս դին վերցնեի, հետ գայի Ղարաբաղ: Այսօր խոսել եմ, ստացվել է այնպես, որ երեկ կեսօրից հետո Ադրբեջանի կառույցները մերժել են»,- նախօրիեն զրույցում ասել է Ա. Սաֆարյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչը, համաձայն իր մանդատի, պարտավոր է հանրային իրազեկում իրականացնել․ ակցիայի մասնակից
- Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց. «Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս Շիրակի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ»
- ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան