«Հրապարակ». Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում. Ինչ է կատարվում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված՝ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում` ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում: Մինչդեռ սա բաց ինֆորմացիա պետք է լինի: ՀՀ ԱԳՆ կայքում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի դիմաց, որի նստավայրը Լոս Անջելեսն է, որևէ անուն դեռ չկա: Սակայն նշանակումն արդեն եղել է: Ի դեպ, 2021-ին Բայբուրդյանի ազատման հրամանն էլ էր գաղտնի պահվում: Նրան ազատել էին, ապա խնդրել մի քանի ամիս պաշտոնավարել, մինչև նոր մարդ կնշանակվի:
Հյուպատոսության կայքում վերջին տեղեկությունը թվագրված է 2021-ի հունիսի 9 և վերաբերում է հյուպատոսի հեռավար (թերևս՝ հրաժեշտի) հանդիպումներին, օրինակ` Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության առաջնորդ Ռեյեսի հետ: Թեև ԱԳՆ-ի ամենօրյա լրահոսը պարտաճանաչորեն տեղադրում են:
Լոս Անջելեսում նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը, ով արդեն հանդիպումներ է ունենում, օրինակ, ամերիկյան կայքերից մեկում հանդիպեցինք լուրի. «Օգոստոսի 15-ին Թեքեյան մշակութային միությունը ներկայացնող պատվիրակությունն այցելեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն և հանդիպեց նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ», նրան «վերջերս նշանակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ում և Կանադայում TCA-ի Կենտրոնական վարչության քարտուղարի օգնական Միհրան Թումաջանը»։
Մենք տեղեկացանք, որ Կ. Իսրայելյանը դիվանագետների հին սերնդից է, աշխատել է Վաշինգտոնում, ՀՀ ԱԳՆ-ում: Համարվում է հին սերժական կադր, բայց դավանափոխ եղած: Ըստ մի աղբյուրի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսայի բարեկամն է, գուցե հենց դա է դեր խաղացել նշանակման հարցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան