ՄԱԿ-ի խաղաղապահների և թուրքերի միջև բախում է տեղի ունեցել Կիպրոսի բուֆերային գոտում
Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործողությունները Պիլա քաղաքի բուֆերային գոտում շինարարություն իրականացնող կիպրացի թուրքերի դեմ երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, սա անընդունելի է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խաղաղապահները փակել են Պիլայի տարածքում չարտոնված ճանապարհային շինարարությունը: Օգոստոսի 17-ին կիպրոսցի թուրքերը շինարարական տեխնիկա են մտցրել այնտեղ։ Երբ հաջորդ օրը սկսել են հողին հավասարեցնել, իրավիճակին միջամտել են խաղաղապահները, նրանց միջև բախում է սկսվել։ UNFICYP-ը կոչ է արել Կիպրոսի թուրքական համայնքին հարգել բուֆերային գոտում առաքելության մանդատը և անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու սարքավորումները տարածքից:
«Փիլայում ճանապարհի կառուցումը բացառապես մարդասիրական բնույթ է կրում, որպեսզի հեշտացվի կիպրացի թուրքերի մուտքն իրենց հողեր: Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դիրքորոշումը Պիլա-Իգիտլեր ճանապարհի կառուցման հարցում. անընդունելի է, խիստ սխալ և երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում», - ասվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության խոսնակի հայտարարության մեջ։
180 կմ բուֆերային գոտի (կանաչ գիծ) բաժանում է Կիպրոսը հունական և թուրքական համայնքների միջև և վերահսկվում է UNFICYP-ի կողմից: Վերահսկողությունն իրականացվում է հատուկ պայմաններում, քանի որ կանաչ գիծը չի համարվում Եվրամիության արտաքին սահման։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր երկրի մոտեցումը
- Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը
- Էրդողանը կարծում է, որ Կիպրոսում պետք է լինեն երկու իրար հավասար պետություններ
- Կիպրոսը Քուրդ ակտիվիստ Այազին արտահանձնել է Գերմանիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին