«Կոնֆետ ոչ մի հատիկ էլ չունենք... շատ եմ ուզում». արցախցի փոքրիկ բուժառուն սպասում է կյանքի ճանապարհի բացմանը
Ավագներից ոչ պակաս անհամբեր՝ Արցախում շատ երեխաներ են սպասում միջանցքի բացմանը: Նրանցից ոմանց համար դա ոչ թե քաղցրավենիք ունենալու, այլ անհրաժեշտ դեղերը ստանալու հնարավորության հետ է ասոցացվում: Հայաստանում բնակվող ծանոթ-բարեկամներին տեսնել ևս ցանկանում է փոքրիկ Կարոն, բայց մինչ այդ պարտադիր է Երևանում գտնվող իր բժիշկներին այցելելը:
Առողջական մի շարք խնդիրներ ունի 10 տարեկան Կարոն։ Նա Արցախի շրջափակման ութ ամսվա ընթացքում երեք անգամ ԿԽՄԿ ուղեկությամբ ՀՀ անհետաձգելի բուժման է գնացել ու նորից վերադարձել Արցախ։
Մինչև շրջափակումը ցանկացած ստուգման համար պարտադիր Երևան էր գալիս, իսկ այսօր այդ հնարավորությունը չունի։ Դեղատներում անհրաժեշտ դեղորայքը չկա։ Նա նաև հատուկ սննդակարգի կարիք ունի, ինչը նույնպես դժվար է ապահովել։
«Կոնֆետ ոչ մի հատիկ էլ չունենք... Շատ եմ ուզում»,- ասում է Կարոն։
Կարոյի ամենամեծ երազանքն է՝ խաղաղություն և բացվի բոլորի համար և իր համար, իրոք, ամենաուղիղ իմաստ ունեցող կյանքի ճանապարհը։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուսատեսության տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան