Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
Նիդերլանդներում անցկացված շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, օլիմպիադային մասնակցում էին 47 երկրների 63 թիմեր:
Մեր շախմատիստների անհատական արդյունքները.
Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 միավոր
Էրիկ Գասպարյան՝ 5 միավոր
Բենիկ Ագասարով՝ 6,5 միավոր
Նվարդ Հայրապետյան՝ 4 միավոր
Մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հունաստանի թիմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան