
Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:
Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է սկսել, ընդհուպ այն բարձրացրել միջազգային մակարդակ:
Այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է և նրա համար է պատասխանատվություն կրում, դա բացարձակապես սուտ է:
Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչև տնտեսական և անվտանգային խնդիրներ»։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում՝ Երևան-Կապան չվերթի կազմակերպումը համարում եմ անմիտ, անպատասխանատու PR քայլ. Ճաղարյան
- Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը. Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է Ադրբեջանին
- Էդիկ Բաղդասարյան. Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդակայանը չշահագործվի
- Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
- Նախատեսվում են Երևան-Կապան կանոնավոր չվերթներ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին