Թրամփը նախատեսում է ինքնակամ նստել բանտ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 24-ին կամ 25-ին հանձնվել Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյային։
Նա պնդում է, որ «Սպասվում է, որ Թրամփը կամովին կներկայանա Ֆուլթոն շրջանի բանտ հաջորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ։
Մինչ այս Թրամփի փաստաբանները դատարանին խնդրել էին դատավարություն սկսել 2026 թվականի ապրիլին Կապիտոլիումի գրոհի գործով։
ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջարկել է դատավարությունը սկսել 2024 թվականի հունվարի 2-ին։ Օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստի ժամանակ շրջանային դատավորը պետք է ընտրի վերջնական օրը:
Թրամփին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 2-ին՝ 2021 թվականի հունվարին Վաշինգտոնում Կապիտոլիումի շենք գրոհելու համար։ Երկու հոդվածներով քաղաքական գործչին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, ևս երկուսով՝ մինչև 20 տարվա ազատազրկում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ գործով առաջին դատական նիստում Թրամփին ոչ թե կալանավորեցին, այլ ազատ արձակեցին ներկայանալու խոստումով։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփին հրահանգել են ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ ՝ ձերբակալելու համար
- Ջորջիա նահանգում պատրաստվում են Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին
- Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է դատել միայն նախագահական ընտրություններից հետո
- Դատարանը որոշել է չկալանավորել Թրամփին