ԱԳՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս վթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել հայրենիք
Ադրբեջանը թույլ չի տալիս Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից արցախցի 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել հայրենիք։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում, 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ, որ Հելենի մարմինը տեղափոխվի, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով, հուղարկավորության համար»,- գրել է Բադալյանը։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել. «Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը»։
Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նրա ընտանիքն այժմ շրջափակման մեջ է։ Հելենը սովորում և աշխատում էր Եվրասիա Համալսարանում։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր պիտի երեխուս բերեի». Գյումրի-Երևան վթարի զոհերից արցախցի Հելենի մորը Բաքուն մերժել է
- Կարմիր խաչը, համաձայն իր մանդատի, պարտավոր է հանրային իրազեկում իրականացնել․ ակցիայի մասնակից
- Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց. «Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս Շիրակի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ»
- ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան