Ադրբեջանի տևական օրեր է կրակի տակ է պահում Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում:
Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:
Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր:
Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ է հրաձգային զենքից կրակել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
- Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին